Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն նոր կորոնավիրուսային ինֆեկցիայով հիվանդների ստացիոնար այցելելու ժամանակ օգնել է ջուր տալ տարեց պացիենտին: Տեսագրությունը հրապարակել է պետության ղեկավարի մամուլի ծառայությանը մոտ կանգնած «Пул Первого» Telegram ալիքը:
Կադրերում Լուկաշենկոն կնոջն օգնում է բարձրանալ, որ ջուր խմի:
«Առողջացեք, բայց տեսեք, հետո ինձ կզանգահարեք»,- պացիենտին է դիմել Բելառուսի նախագահը:
Դրանից հետո կինը նրան հարցրել է, թե ինչպես զանգահարի իրեն օգնողին:
«Կգտնեք, եթե ցանկանաք, կգտնեք: Ես անպայման կպատասխանեմ»,- հավաստիացրել է Լուկաշենկոն:
Բելառուս առաջնորդին ուղեկցողները ենթադրել են, որ կինը չի ճանաչել պետության ղեկավարին, որից հետո նա մի կողմ է տարել շնչադիմակը: Պացիենտը սեղմել է նախագահի ձեռքը եւ նրան շնորհակալություն հայտնել:





























