Amazon-ի հիմնադիր Ջեֆ Բեզոսի նախկին կինը` Մաքենզի Սքոթը, 4 ամսվա ընթացքում ավելի քան 4 միլիարդ դոլար է ծախսել բարեգործության վրա, հայտնում է BBC-ն:
Իր բլոգում Սքոթը հայտարարել է, որ ցանկանում է օգնել ամերիկացիներին, որոնք պայքարում են կորոնավիրուսի համավարակի հետեւանքների դեմ:
Նա հայտնել է, որ նվիրատվությունները փոխանցել է ավելի քան 380 բարեգործական կազմակերպությունների:
«Բնակչության թե տնտեսական կորուստը եւ թե առողջական վիճակի վատթարացումն ազդել են աղքատության մեջ ապրող կանանց, տարբեր ռասաների ներկայացուցիչների եւ մարդկանց վրա: Մինչդեռ դա միլիարդատերերի կարողության զգալի աճի է հանգեցրել»,- նշել է Մաքքենզի Սքոթը:
Ներկայումս Մաքքենզի Սքոթը 18-րդ տեղում է աշխարհի ամենահարուստ մարդկանց ցուցակում: Նրա 23.6 միլիարդ դոլար կարողությունն այս տարի հասել է 60.7 միլիարդ դոլարի:
Նրա կարողության մեծ մասը հայտնվել է ամուսնուց` Ջեֆ Բեզոսից բաժանվելու արդյունքում:





























