ՆԱՍԱ-ի մասնագետները հայտնել են, որ այս շաբաթ Երկիր մոլորակին հինգ երկնաքար է մոտենում, ընդ որում՝ դրանցից երկուսն ավելի մոտ են, քան Լուսինը, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն:

Նշվում է, որ դրանցից երեքը կմոտենան չորեքշաբթի՝ դեկտեմբերի 16-ին: Դրանք ունեն 10-24 մետր տրամագիծ: Դրանցից ամենամոտը կլինի Երկրից 343 հազար կիլոմետր հեռավորության վրա:

Եւս երկու երկնաքար՝ 6.8 մետր եւ 30 մետր տրամագծով, կմոտենա Երկրին դեկտեմբերի 18-ին: Դրանցից ամենափոքրը կանցնի 57.1 հազար կիլոմետր, իսկ մեծը՝ Երկրից շուրջ յոթ միլիոն կիլոմետր հեռավորության վրա: