Սլովակիայի վարչապետ Իգոր Մատովիչը Expres ռադիոյի եթերում փոխվարչապետ եւ էկոնոմիկայի նախարար Ռիխարդ Սուլիկին «ապուշ» է անվանել եւ կոչ արել հրաժարական տալ, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

«Ինձ համար տհաճ է, որ մեր էկոնոմիկայի նախարարն ապուշ է, ով ունակ չէ թեստեր գնել: Հնարավոր է, որ ես չար վարչապետ եմ, սակայն ես դա այլեւս չեմ հանդուրժի: Նա նույնիսկ չի փորձել թեստեր գնել: Նա անտարբեր է մարդկանց կյանքի նկատմամբ: Դրանից սրտխառնոց է առաջանում մոտս, դրանից ես սկսում եմ լացել»,-ասել է Մատովիչը՝ հավելելով, որ փախվարչապետից ակնկալում է, որ մինչ դեկտեմբերի 24-ը նա հրաժարական կտա:

2020 թվականի մարտին խորհրդարանական ընտրությունների արդյունքներով հաղթած «Սովորական մարդիկ եւ անկախ անձինք» շարժման առաջնորդ Մատովիչը նախագահի հանձնարարությամբ ղեկավարել է նոր կառավարությունը: Փոխվարչապետ եւ էկոնոմիկայի նախարար է նշանակվել «Ազատություն եւ համերաշխություն» կուսակցության առաջնորդ Սուլիկը: Սակայն 3 ամիս անց քաղաքական գործիչների միջեւ հարաբերությունները վատթարացել են, եւ այդ պահից ի վեր նրանք սկսել են փոխանակվելփոխադարձ նախատինքներով: