Աշխարհահռչակ երգիչ Սթինգի` Բաթումիում տեղի ունենալիք համերգի տեխնիկական լուծումների համար, Բաթումիի ավագանու որոշմամբ, քաղաքի բյուջեից կտրամադրվի 150 հազար լարի, հայտնում է վրացական «Պիրվելի» գործակալությունը:

Սակայն այդ փաստը այնքան էլ դուր չի գալիս վրացaկան որոշ քաղաքական գործիչների, եւ նրանք դեմ են հանդես եկել այդ որոշմանը:

Բաթումի քաղաքի ավագանիում «Բաթումի» խմբակցության ղեկավար Նազի Քոբուլաձեի հայտարարությամբ, այսօր ելնելով Վրաստանի ծանր սոցիալական իրավիճակից, միայն համերգի տեխնիկական լուծումների համար նման գումար տրամադրել աննպատակ է եւ անընդունելի: