Նոր կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվն աշխարհում գերազանցել է 77.95 միլիոնը, հետեւում է ՏԱՍՍ-ի հաշվարկներից, որոնք հիմնված են իշխանությունների, փորձագետների եւ լրատվամիջոցների տվյալների վրա: Այսպիսով, վարակվածներին բաժին է ընկնում աշխարհի բնակչության 1 տոկոսց ավելին, որը, ՄԱԿ-ի` ազգաբնակչության ոլորտում հիմնադրամի գնահատմամբ, տարվա կեսի դրությամբ 7.795 միլիարդ մարդ է կազմել:

Դեպքերի ամենամեծ թիվը բաժին է ընկնում համեմատաբար փոքր թվով բնակչությամբ երկրներին: Այդպես, Անդորրայում վարակվել է բնակչության 9.9 տոկոսը (7.633 մարդ), Լյուքսեմբուրգում` բնակչության 7.3 տոկոս (44 809 մարդ): Մոնտենեգրոյում կորոնավիրուս է հայտնաբերվել  բնակչության առնվազն 7.2 տոկոսի մոտ (44 542 մարդ), իսկ ԱՄՆ-ում` բնակչության 5.6 տոկոսի մոտ (ավելի քան 18.2 միլիոն մարդ): Ռուսաստանում այս ցուցանիշը մոտ 1.9 տոկոս է (2.9 մլն մարդ) կազմում:

Կորոնավիրուսի տարածումն աշխարհում շարունակում է արագանալ: Մինչեւ սեպտեմբեր, երբ աշխարհի շատ երկրներում սկսվեց վարակի տարածման այսպես կոչված երկրորդ ալիքը, աշխարհում օրական գրանցվում էր մինչեւ 300 հազար դեպք: Հոկտեմբերին այս ցուցանիշն աճեց մինչեւ օրական 600 հազար դեպք: Դեկտեմբերի 20-ին, Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով, նոր ռեկորդ գրանցվեց` վարակման 800 հազար դեպք 24 ժամվա ընթացքում: Միեւնույն ժամանակ, վարակվածների ընդհանուր թվից նվազել է մահվան դեպքերի թիվը: «Առաջին ալիքի» ժամանակ այս ցուցանիշը հասնում էր 6-7 տոկոսի: Այդպես, մայիսի 9-ին, երբ աշխարհում գրանցվել էր վարակման 4 միլիոն դեպք, մահացավ նրանց 6.92 տոկոսը` 276.8 հազար մարդ: Կորոնավիրուսի պատճառով մահվան դեպքերը գերազանցել են 1.7 միլիոնը, ինչը վարակվածների ընդհանուր թվի մոտ 2.2 տոկոսն է: