Մոլդովայի նորընտիր նախագահ Մայա Սանդուն հինգշաբթի երդվել է եւ ստանձնել հանրապետության ղեկավարի պաշտոնը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Տեղական օրենսդրության համաձայն՝ Մոլդովայի նախագահը պաշտոնը ստանձնում է երդմնակալության պահից: Երդմնակալության արարողությունը տեղի է ունեցել Հանրապետության պալատում:
Մոլդովայում նախագահական ընտրությունների երկրորդ փուլը տեղի էր ունեցել նոյեմբերի 15-ին: ԿԸՀ տվյալներով՝ «Գործողություն եւ համերաշխություն» կուսակցության թեկնածու Սանդուն ստացել էր ձայների 57,75 տոկոսը: Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հաստատել է քվեարկության արդյունքները, իսկ ԱՊՀ-ից եւ ԵԱՀԿ-ից միջազգային դիտորդները ընտրությունները լեգիտիմ են ճանաչել՝ այդ պաշտոնում հաստատելով Սանդուին:
Ըստ նախընտրական ծրագրի՝ Սանդուն ընտրել է հանրապետության զարգացման եվրոպական ուղին: Ընդ որում՝ նա խոստանում է երկրի ազգային շահերի հիմքի վրա հարաբերություններ զարգացնել Մոլդովայի բոլոր ռազմավարական գործընկերների հետ, այդ թվում՝ Ռուսաստանի: Սանդուն ավելի վաղ հայտարարել էր, որ որպես նախագահ իր առաջին արտասահմանյան պաշտոնական այցը կատարելու է Կիեւ:





























