2020 թվականին սմարթֆոնների արժեքը հասել է ռեկորդային ցուցանիշի, հաղորդում է Lenta-ն՝ հղում անելով GizmoChina պարբերականին:

Անցնող տարում սմարթֆոնները թանկացել են՝ 2019-ի համեմատ: Պորտալի լրագրող Արգամ Արտաշյանը (Argam Artashyan) նկատել է, որ գրեթե բոլոր ֆլագմանական մոդելների արժեքը լրջորեն ավելացել է: Մասնավորապես, 2019-ին Samsung Note-ը գնահատվել է 1229 դոլար, իսկ 2020-ին՝ 1410 դոլար: Թանկացել են նաեւ Huawei Mate-ը՝ 1056-ից հասնելով 1378 դոլարի, Xiaomi Mi-ն՝ 566-ից հասնելով 811 դոլարի, OnePlus-ը՝ 704-ից հասնելով 827 դոլարի:

Ընդ որում, Apple-ը, որին ավանդաբար քննադատում են արտադրանքի բարձր գների համար, ոչ միայն պահպանել է գները, այլ նաեւ մեծացրել է կրիչի ծավալները: Այսպես, ամենահասանելի iPhone 12 Pro Max-ը գնահատվել է նույն գնով, ինչը որ 11 Pro Max-ը, սակայն ստացել է 128 ԳԲ ծավալով կրիչ 64 ԳԲ-ի փոխարեն:

Արտաշյանը ենթադրել է, որ մարքեթինգի նպատակով շատ արտադրողներ սկսել են բարդ անվանումներ տալ թանկ սմարթֆոններին, օրիանկ՝ , Samsung Galaxy Note 20 Ultra 5G կամ Huawei Mate 40 Pro+:

Չնայած ընդհանուր թրենդին՝ որոշ արտադրողներ պահել են թոփ դեվայսների բազային տարբերակների նախկին գները: Սակայն դրա համար նրանք ստիպված են որոշ խորամանկությունների դիմել: Մասնավորապես, Apple-ը եւ Samsung-ը 2019-ին թողարկել են iPhone 11 եւ Galaxy S10 սմարթֆոններ, համապատասխանաբար, որոնք գնահատվել են 699 դոլար: iPhone 12-ը եւ Galaxy S20-ը թանկացել են, սակայն 700 դոլար մեկնարկային գնի պահպանման համար արտադրողները թողարկել են iPhone 12 mini եւ Galaxy S20 FE մոդելները: