Կորոնավիրուսի հետ կապված ամբողջ աշխարհում բնակչության աղքատացում է տեղի ունենում: Բոլորն ապրում են վարկերի հաշվին, եւ դրանք պետք է ինչ-որ կերպ վճարել: Այս մասին Մոսկվա-Բիշքեկ-Երեւան-Նուր Սուլթան տեսակամրջի ժամանակ հայտարարել է Եվրասիայի ժողովուրդների ասամբլեայի գլխավոր քարտուղար Անդրեյ Բելյանինովը:

Նրա խոսքով՝ ԵԱՏՄ շուկայում քննարկվում է տնտեսական ակտիվության եւ երկրների միջեւ առեւտրաշրջանառության նվազեցման հեռանկարը:

«Առաջին հերթին, պետք է մտածել կենսաթոշակային ապահովման մակարդակի մասին: Անկասկած, կենսաթոշակները պետք է ավելացնել՝ չնայած ԵԱՏՄ երկրների Կենտրոնական բանկերը վախենում են նման միջոցներից՝ գնաճի ռիսկերի պատճառով»,-նշել է փորձագետը:

Ինչ վերաբերում է ռուսական պատվաստանյութին, Բելյանինովի խոսքով, այն կարող է բոլորին չբավականացնել, եւ Ռուսաստանն առաջին հերթին կմտածի իր քաղաքացիների մասին: