Պակիստանի իշխանությունները բողոք են ներկայացրել Google-ի եւ Wikipedia-ի դեմ Մուհամեդ մարգարեի ծաղրանկարների եւ որոնողական համակարգում Ղուրանի սխալ տարբերակի ներկայացման պատճառով:

Պակիստանի իշխանությունների կարծիքով՝ դա կարելի է համարել որպես աստվածանարգության տարածում: Wikipedia-ի ղեկավարությունը կոչ է արել հեռացնել «աստվածանարգ կոնտենտը»՝ քրեական հետապնդումից խուսափելու համար: