Նոր ստորջրյա թունելն ամենաերկարն ու խորն է Հոնկոնգում, որը բացվել է կիրակի ավտոմոբիլիստների շարժման համար, հաղորդում է Հոնկոնգի տրանսպորտի դեպարտամենտը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

5.5 կմ երկարությամբ միջանցքը միավորել է Թունմուն շրջանը Լանտաո շրջանի հետ, եւ Հոնկոնգում Մակաո-Չժուխայ հսկայական կամուրջի մուտքը, որը բացվել էր 2018 թվականին:

Թունելի կառուցումն արժեցել է 6.1 մլրդ դոլար եւ տեւել ավելի քան 7 տարի: Դրանով երթեւեկությունն անվճար կլինի:

Երթուղին անցնում է ծովի հատակին՝ 60 մետր խորության վրա:

Դա Հոնկոնգում առաջին ստորգետնյա թունելն է, որը կառուցվել է հորատման մեթոդով 17.6 մետր տրամագծով հորատող մեքենայի օգնությամբ: