Բիտկոինի արժեքը գերազանցել է 27 հազար դոլարի շեմը՝ հերթական անգամ թարմացնելով պատմական առավելագույնը, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն:

Առավոտյան բիտկոինի արժեքը հաստատվել էր 27 215 դոլարի ցուցանշի վրա:

CoinMarketCap հարթակի տվյալներով, որը հաշվում է միջին արժեքը ավելի քան 20 բորսաների ցուցանիշներով, առավոտյան բիտկոինը թանկացել էր 9,85 տոկոսով՝ հասնելով 27 232 դոլարի:

Միայն անցած գիշեր բիտկոինի գինը գերազանցել է 26 հազար դոլարի շեմը: