ԱՄՆ-ում եւ Մեծ Բրիտանիայում սպասում են կորոնավիրուսի դեմ նոր պատվաստանյութերի հայտնվելուն, հաղորդում է Ամերիկայի ձայնը:

Pfizer-BioNTech-ի եւ Moderna-ի արտադրության պատվաստանյութերը բաշխվում են խիստ կանոններով, եւ հավելյալ տարբերակների հայտնվելը մեծ նշանակություն ունի երկրում եւ աշխարհում դեղաչափերի բավարար քանակի կուտակման համար:

Novavax ընկերությունը հավաքում է 30 հազար կամավորների իր պատվաստանյութի փորձարկման համար, որը տարբերվում է առաջին երկուսից:

Հերթին մեջ են նաեւ այլ պատվաստանյութեր:  

Johnson & Johnson ընկերությունը հույս ունի հունվարին իմանալ, թե արդյոք աշխատում է իր պատվաստանյութը, որը պահանջում է ընդամենը մեկ ներարկում:

Միեւնույն ժամանակ, Մեծ Բրիտանիայում քննարկում են  AstraZeneca ընկերության պատվաստանյութին «կանաչ լույս» տալու հարցը: