Սաուդյան Արաբիան հայտարարել է, որ ծովով եւ օդով երկիր մուտքը կվերսկսվի կիրակիից սկսած՝ երկշաբաթյա սահմանափակումից հետո, որը մտցվել էր կորոնավիրուսի նոր շտամի հայտնաբերման հետ կապված մտավախությունների ֆոնին, փոխանցում է Reuters-ը՝ վկայակոչելով պետական լրատվական գործակալությանը:
Սաուդյան Արաբիայի ՆԳՆ ներկայացուցիչը հայտնել է, որ որոշ սահմանափակումներ կմնան ուժի մեջ: Մասնավորապես՝ խոսքը 14-օրյա կարանտինի մասին է այն անձանց համար, որոնք ժամանում են Մեծ Բրիտանիայից եւ ՀԱՀ-ից:





























