Վրաստանում հայտնաբերվել է կորոնավիրուսի «բրիտանական» շտամով վարակման դեպք, հաղորդում է «Ռուստավի 2» հեռուստաընկերությունը:

Նոր շտամը գրանցվել է մարդու մոտ, որը Վրաստան է մուտք գործել ուրիշ երկրից, սակայն նրա մոտ չի գրանցվել Մեծ Բրիտանիայում ուղեւորությունների պատմություն:

Տվյալ պահին հայտնի են վարակվածի բոլոր կոնտակտները, նա ինքնամեկուսացվել է:

Դեկտեմբերի 14-ին Մեծ Բրիտանիայի առողջապահության նախարարության ղեկավար Մեթ Հենքոքը հայտնել էր, որ բրիտանացի գիտնականները կորոնավիրուսի նոր, մուտացիայի ենթարկված տեսակ են հայտնաբերել, որն ավելի արագ է տարածվում, քան հայտնի շտամները: Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը հայտարարել էր, որ կորոնավիրուսի նոր մուտացիան 70 տոկոսով ավելի վարակիչ է, քան վիրուսի մյուս տեսակները: