ԱՄՆ կառավարության կողմից «Green Card-2012» վիճակահանության խաղարկության արդյունքները մայիսի 13-ին անվավեր ճանաչելու հետ կապված ինտերնետում եւ սոցիալական տարբեր կայքերում բողոքի ակցիա է իրականացվում:
22 հազար շահողները փորձում են վերականգնել իրենց իրավունքը շարունակելու Green Card ստանալու պրոցեսը, որից նրանց այդքան անարդարացիորեն զրկել են համակարգչային սխալի պատճառով, որի հետ նրանք ոչ մի կապ չունեն:
Պետք է նշել, որ բողոքի ակցիան արդեն սկսում է բավականին մեծ արձագանք գտնել եւ ամերիկյան WHITE & ASSOCIATES ընկերության փաստաբան եւ հիմնադիր KENNETH WHITE-ը, որը բավականին մեծ համբավ ունի որպես ներգաղթային հարցերով զբաղվող փաստաբան, իր աջակցությունն է ցուցաբերել եւ հանդես է եկել որպես 22 հազար շահողների իրավունքները պաշտպանողն` ընդդեմ ԱՄՆ կառավարության:




























