Աստղագետները հայտնում են, որ առաջիկա երկու օրվա ընթացքում Երկրից մոտ ութ միլիոն կիլոմետր հեռավորության վրա կթռնի պոտենցիալ վտանգավոր 2020 WU5 աստերոիդը: Դրա ուղեծրի հետագիծը տրված է NASA ռեակտիվ շարժման լաբորատորիայի կայքում, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

2020 WU5 աստերոիդը հայտնաբերվել է 2020 թվականի նոյեմբերի 29-ին` NEOWISE (Wide-Field Infrared Survey Explorer) տիեզերական աստղադիտակի կողմից արված պատկերներում, իսկ դեկտեմբերի 4-ին ընդգրկվել է Միջազգային աստղագիտական ​​միության (IAU) փոքր մոլորակների էլեկտրոնային շրջաբերականում:

Աստերոիդը պատկանում է «ապոլոնների» խմբին` մոտերկրային օբյեկտներ, որոնց ուղեծրերը դրսի կողմից հատում են երկրայինը: Գիտնականների գնահատմամբ` դրա տրամագիծը տատանվում է 0.5-ից 1.1 կիլոմետրի միջեւ:

Երկրին առավելագույն մոտեցումը սպասվում է հունվարի 13-ի լույս 14-ի գիշերը: Ըստ հաշվարկված տվյալների` դրա պայծառությունը 12.9 բալ կկազմի, իսկ անկյունային արագությունը` 33.4 անկյունային վայրկյան րոպեում: 

Հյուսիսային կիսագնդի միջին լայնություններում լավ պայմաններ կլինեն դրան հետեւելու համար:  Աստերոիդը հնարավոր կլինի տեսնել 200 մմ կամ ավելի տրամագծով ոսպնյակ ունեցող աստղադիտակների միջոցով:

Չնայած այն հանգամանքին, որ աստերոիդը Երկրից բավական հեռու կանցնի` ըստ տարբեր գնահատականների` 8.1-ից 7.5 միլիոն կիլոմետր, այն որպես պոտենցիալ վտանգավոր է դասվում: