Ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողները հունիսի 7-ի երեկոյան կողոպուտ կատարելու կասկածանքով, Թոթովենցի փողոցի թիվ 7 շենքի մոտից բերման են ենթարկել 37-ամյա Աբրահամ Ա.-ին:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ պարզվել է, որ նա մայիսի 7-ին, ժամը 16.00-ին, Ադոնցի փողոցի թիվ 7 շենքի մոտ 12-ամյա Էրիկ Մ.-ի ձեռքից հափշտակել է «Վերտու» բջջային հեռախոս եւ դիմել փախուստի:
Կատարվում է նախաքննություն:




























