Պղնձի գինը տատանվում է առանց որեւէ միասնական դինամիկայի, հաղորդում է «Փրայմ»-ը:
Comex բորսայում պղնձի մարտյան ֆյուչերսների գինն աճել է 0,06 տոկոսով՝ մեկ ֆունտի (մոտ 0,45 դոլար) դիմաց կազմելով մինչեւ 3,549 դոլար, դրանից մեկ րոպե առաջ ցուցանիշը նվազել է:
Լոնդոնի մետաղների բորսայում (LME) չորեքշաբթի սակարկությունների արդյունքներով մեկ տոննա պղնձի գինն ընկել է 2,29 տոկոսով՝ մինչեւ 7825 դոլար, ալյումինի գինը՝ 1,39 տոկոսով՝ մինչեւ 1992 դոլար, ցինկի գինը՝ 2,75 տոկոսով՝ մինչեւ 2583,5 դոլար:





























