Երկուշաբթի առավոտյան դոլարի փոխարժեքը խոշոր համաշխարհային արժույթների նկատմամբ որոշակի դինամիկա ցույց չի տալիս, կորոնավիրուսի եւ պատվաստումների շուրջ իրավիճակը մնում է անորոշ, թրեյդերներն ավելի շատ պարզություն եւ լրացուցիչ նորությունների են սպասում, վկայում են աճուրդների տվյալները, փոխանցում է Prime-ը:

Եվրոյի փոխարժեքը դոլարի նկատմամբ նվազել է մինչեւ 1.2128 դոլար եվրոյի դիմաց` նախորդ փակմանը 1.2136 դոլարի համեմատ: Իենի նկատմամբ դոլարն աճել է մինչեւ 1044.69 իեն` նախորդ փակմանը 1044.68 իենի համեմատ: Դոլարի ինդեքսը (դոլարի փոխարժեքն ԱՄՆ-ի հիմնական առեւտրային գործընկեր վեց երկրների արժույթների զամբյուղի նկատմամբ) նվազել է 0.04 տոկոսով` մինչեւ 90.55 կետ:

Դոլարի դինամիկան եվրոյի, իենի եւ համաշխարհային արժույթների նկատմամբ անորոշ է մնում` շուկաներում նոր նշանակալի գործոնների բացակայության պատճառով, մինչդեռ կորոնավիրուսի եւ պատվաստումների հետ կապված իրավիճակը շարունակում է անորոշ մնալ: