Պղնձի գինը երեքշաբթի խորհրդանշականորեն անկում է ապրում շտկումների եւ ամանորյա երկար արձակուրդների ընթացքում աշխարհում պղնձի խոշորագույն սպառող Չինաստանում կորոնավիրուսի նոր բռնկման հետ կապված մտավախությունների շրջանակներում, վկայում են աճուրդների տվյալները:

Պղնձի մարտյան ֆյուչերսների գինը Comex բորսայում նվազել է 0.03 տոկոսով` մեկ ֆունտի (մոտ 0.45 կիլոգրամ) դիմաց կազմելով 3.551 դոլար:

Լոնդոնի մետաղների բորսայում (LME) երկուշաբթի աճուրդների արդյունքների համաձայն` մեկ տոննա պղնձի արժեքը նվազել է 0.73 տոկոսով` կազմելով 7798.5 դոլար, ալյումինի արժեքը` 0.43 տոկոսով` մինչեւ 1969 դոլար, ցինկի արժեքը` 0.35 տոկոսով` մինչեւ 2570.5 դոլար տոննայի դիմաց: