Հայաստանում նոր միասնական մարմնի ձեւավորման պատճառով, որը քաղաքացիներին սոցիալական ծառայություններ կտրամադրի, չորս գործող պետական կառույցներում որեւէ կրճատում չի իրականացվի: Փետրվարի 3-ին այս մասին Ազգային ժողովի արտահերթ նիստին «Սոցիալական աջակցության մասին» օրենքում եւ հարակից օրենքներում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծերի փաթեթի քննարկման ժամանակ ասաց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը:
Նախարարի խոսքով` այս 4 պետական կազմակերպությունների աշխատակիցները պարզապես մեխանիկորեն կընդգրկվեն պետական նոր կառույցի մեջ: «Այս պահին աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության վարույթում սոցիալական ոլորտում գործարկված մի քանի կառույց կա: Այնտեղ, ընդհանուր առմամբ, հաշվի առնելով մարզային գրասենյակները, աշխատում է շուրջ 1824 մարդ: Նախատեսված բարեփոխումների արդյունքում ոչ մի կրճատում չի լինի»,- հավաստիացրեց Առաքելյանը:
Բոլոր սոցիալական ծառայությունների մատուցմամբ կզբաղվի մեկ մարմնի` Ինտեգրված սոցիալական ծառայությունների պետական գրասենյակը:





























