Իսպանիայի կառավարությունը հայտարարել է 100 միլիոն եվրոյի հիմնադրամ ստեղծելու մասին՝ ավիատիեզերական հատվածի փոքր եւ միջին ընկերություններին աջակցելու համար, որոնք տուժել են կորոնավիրուսի համավարակից, հայտնում է Reuters-ը:

Վարչապետ Պեդրո Սանչեսի եւ նրա մի քանի նախարարների եւ Airbus-ի գործադիր տնօրեն Գիյոմ Ֆորիի հանդիպումից հետո կառավարությունը ներկայացրել է հիմնադրամի ստեղծման, ինչպես նաեւ ոլորտում հետազոտություններն ու մշակումները խթանելու ծրագիր:

Կառավարությունը հայտարարել է, որ 2020թ․ կարճ հեռահարության կոմերցիոն ինքնաթիռների արտադրությունը կրճատվել է 35%-ով։