Այս տարի Չինաստանը նախատեսում է իրականացնել մասնավոր արտադրության ամենահզոր ZQ-2 կրիչ հրթիռի գործարկումը, որը ստեղծվել է ազգային LandSpace ընկերության կողմից, փոխանցում է ՏԱՍՍ-ը` վկայակոչելով China Daily-ն:

Պարբերականի համաձայն` ընկերությունն արդեն ավարտել է հեղուկ մեթանի վրա աշխատող էկոլոգիապես մաքուր բոլոր չորս TQ-12 շարժիչների արտադրությունը, որոնց անալոգներից կան միայն ն SpaceX եւ Blue Origine ամերիկյան ընկերություններում: Ցամաքային փորձարկումներից հետո կմեկնարկեն նախապատրաստական ​​աշխատանքները:

3.35 մ տրամագծով ZQ-2 կրիչ հրթիռի երկարությունը 49.5 մետր է, քաշը` 216 տոննա: Այն ունակ է 4 տոննա բեռ հասցնել արեգակնային ուղեծիր եւ 6 տոննա` ցածր մերձերկրային ուղեծիր, այսինքն` համապատասխանաբար մոտ 500 եւ 200 կմ բարձրության վրա: Մեկնարկը տեղի կունենա Չինաստանի հյուսիս-արեւմուտքում գտնվող Ցզյուզյուան կայանից:

LandSpace-ը պատրաստվում է տարեկան մինչեւ 15 նման հրթիռ ստեղծել եւ 200-ական TQ-12 շարժիչ արտադրել: 2019-ի վերջից ZQ-2 նախագծում կատարված ներդրումները 1.8 միլիարդ յուան ​​(279 միլիոն դոլար) են կազմել: