Թուրքիայի վիճակագրական վարչությունը հրապարակել է երկրում ապրող օտարերկրացիների վերաբերյալ 2020 թվականի տվյալները։
Թուրքական Sozcu–ի փոխանցմամբ՝ 2020 թվականին Թուրքիան լքել է մոտ 200 հազար արտասահմանցի։
Հայաստանցիների մասով նշվում է, որ 2019—ին Թուրքիայում գտնվել են 1760 հայաստանցի, իսկ 2020–ին այդ թիվն իջել է 1257–ի, այսինքն հայաստանցիների թիվը նվազել է 500–ով։





























