Պեկինի իշխանությունը մտադիր է փորձ կատարել, որի շրջանակում քաղաքացիները կվճարվեն հօգուտ Չինաստանի Ազգային բանկի մշակած թվային յուանից ժամանակավոր հրաժարվելու համար, գրում է Lenta-ն՝ CNBC-ի վրա հղումով:

Մասշտաբային փորձի երրորդ փուլին կմասնակցի մոտ 50 հազար մարդ, նրանց կվճարվի 200-ական յուան (31 դոլար): Ընդհանուր առմամբ քաղաքացիները կստանան 10 մլն յուան (1,5 մլն դոլար):

Փորձի մասնակիցները կկարողանան ծախսել ստացված թվային գումարները նախապես որոշված օնլայն խանութներում կամ JD.com-ում: Գնումներ կարող են կատարել փետրվարի 10-ից 17-ը, երբ Չինաստանում նշվում է լուսանային Նոր տարին:

Թվային արժույթը, ինչպես ակնկալվում է, նման կլինի անկանխիկ գումարի գործառույթին:

Երկրի ֆինանսական իշխանությունները նշում են, որ այն որեւէ ընդհանրություն չի ունենա կրիպտոարժույթի հետ: