Սերբական ոստիկանությունն օպերատիվ տեղեկություն ունի, որ հունվարի 27-ին` Բելգրադում սերբական միջնադարյան պետության հիմնադիր Ստեֆան Նեմանի հուշարձանի բացման օրը, երկրի նախագահ Ալեքսանդր Վուչիչի դեմ մահափորձ էր նախապատրաստվել: Այս մասին երկուշաբթի գիշերը Pink ալիքի եթերում հայտարարել է քրեական ոստիկանության վարչության պետ Բոգդան Պուշիչը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
Պուշիչի խոսքով` հուշարձանի բացման արարողությանն «ավելի քան 850 հատուկ ջոկատային է ներկա գտնվել, քանի որ հետախուզական տվյալները վկայում էին, որ նրա դեմ մահափորձ է կատարվելու»:
Իրենց հերթին, փետրվարի 4-ին Սերբիայի իրավապահները Բելգրադում հատուկ օպերացիայի ընթացքում բերման են ենթարկել կազմակերպված հանցավոր խմբի 17 անդամի: Հաղորդվում է, որ կազմակերպված հանցավոր խումբը որպես ֆուտբոլասերների խումբ է քողարկվել, ուստի խուզարկություններ եւ ձերբակալություններ են տեղի ունեցել նաևեւ «Ռայկո Միտիչ» եւ «Պարտիզան» մարզադաշտերում: Սերբիայի ՆԳՆ-ի փոխանցմամբ` խմբին պատկանող բնակարաններում երկու դիպուկահար հրացան է հայտնաբերվել: Ձերբակալվածները մեղադրվում են դաժան սպանությունների, շորթումների, առեւանգումների, թմրանյութերի վաճառքի մեջ: Սերբիայի նախագահի դեմ մահափորձին ձերբակալվածների մասնակցության վերաբերյալ վերջնական հաստատում դեռ չի ստացվել, հետաքննությունը շարունակվում է:
2020-ի հոկտեմբերի 20-ին Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչն ազգին ուղղված իր ուղերձում պատերազմ էր հայտարարել մաֆիային: Նա շեշտել էր, որ կրիմինալին «չի հաջողվի հաղթել պետությանը»:
Վերջին ամիսների ընթացքում Բելգրադում մի շարք պատվերով սպանություններ են իրականացվել: 2020 թվականի սեպտեմբերի 13-ին մահափորձի զոհ էր դարձել կրիմինալ հեղինակություն Ստրահինյա Ստոյանովիչը դարձավ, նրա ավտոմեքենան պայթեցվել էր Բելգրադի կենտրոնում: Ավելի ուշ մեկ այլ պատվերով սպանություն էր տեղի ունեցավ Բելգրադի ամենահայտնի «Ուշչե» առեւտրի կենտրոն: Այնուհետև Նոր Բելգրադի էլիտար տներից մեկում իր տան ստորգետնյա կայանատեղում մի տղամարդու էին գնդակահարել, ով, ըստ նախնական տեղեկությունների, կապված էր մաֆիայի հետ:





























