Երբեք չեմ մասնակցել եւ չեմ պատրաստվում մասնակցել որեւէ քաղաքական գործընթացի՝ վստահեցրել է Վճռաբեկ դատարանի նախագահի թեկնածու Լիլիթ Թադեւոսյանը՝ պատասխանելով «Իմ քայլի» նախկին պատգամավոր Թագուհի Թովմասյանի հարցին:
Նրա խոսքով՝ ինքը չի մասնակցել 2008 թվականի քաղաքական գործընթացներին, եւ այսօր էլ չի պատրաստվում մասնակցել որեւէ գործընթացի: «Դրա մասին վկայում է իմ անցած ուղին: Ես զբաղվել եմ բացառապես մասնագիտական գործունեությամբ եւ կատարել իմ պարտավորությունները որպես մեղադրող դատախազ»,-նշեց Թադեւոսյանը:
Անդրադառնալով 2008 թվականի մարտի 1-ի իրադարձությունների հետ կապված քրեական գործերին՝ թեկնածուն նշեց, որ իրեն հանձնարարվել է ապահովել նշված գործերով մեղադրանքի պաշտպանությունը: Արդյունքում նա ներգրավվել է որպես մեղադրող դատախազ եւ մասնակցել տվյալ քրեական գործերի հետաքննությանը:





























