Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ հեռախոսային զրույցում հույս է հայտնել, որ Վաշինգտոնը կնպաստի երկկողմ հարաբերությունների բարելավմանը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Դուք ասում էիք, որ ԱՄՆ գլխավոր առանձնահատկությունը հնարավորությունն է: Ես հուսով եմ, որ այդ հնարավորությունը կուղղվի երկկողմ հարաբերությունների զարգացմանը եւ բարելավմանը»,- Սի Ցզինպինի խոսքն է մեջբերել Չինաստանի Կենտրոնական հեռուստատեսությունը:

Չինաստանի նախագահն ընդգծել է, որ ներկայումս չին-ամերիկյան հարաբերությունները ծանր սահմանագիծ են անցնում, իսկ երկկողմ հարաբերությունների կայուն զարգացման հույսը երկու երկրների ժողովուրդների եւ ամբողջ համաշխարհային հանրության համար ընդհանուր է: