Ալթայից նախկին քննիչ Ալեքսանդր Սատլաեւը, ով բռնաբարությունների համար մի քանի դատապարտվածություն ունի, փախել է Կիպրոսում Նիկոսիայի բանտից: Այս մասին հայտնում է Trskinfo պորտալը:

Ինչպես գրում է թերթը, տղամարդը թաքնվել է բանտի ելքի մոտակայքում գտնվող տեխնիկական սենյակի դիտահորում, սպասել դարպասի բացմանը եւ դուրս եկել բանտի տարածքից:

Ներկայում Սատլաեւը հետախուզվում է ոստիկանության եւ զինվորականների կողմից: Բոգազ թաղամասով քայլելիս նրան նկարահանել են տեսախցիկները, հաղորդում է Gazeta.ru-ն: