Միլանում ձերբակալել են «ակրոբատ-գողերի» խմբի, որը Instagram-ի միջոցով հետեւել է քաղաքի հայտնի անձնավորությունների տեղաշարժին՝ նախքան նրանց տների գտնվելու վայրը պարզելը եւ նրանց կողոպտելը, գրում է The Guardian-ը:

Գողերի զոհերի թվում են «Միլան»-ի ֆուտբոլիստ Աշրաֆ Հաքիմին, հեռուստահաղորդավարուհի Դիլետա Լեոտան եւ սոցցանցերում հանրահայտ Էլեոնորա Ինկարդոնան:

Ասում են, որ ավազակախումբը օգտագործել է Instagram-ը, որպեսզի լրտեսի իր զոհերին, պատկերացում կազմի, թե ինչ է կատարվում նրանց տներում եւ որոշի, թե ինչ տեսակի պատուհաններ ունեն:

17-44 տարեկան տղամարդիկ էլեգանտ են հագնվել, որպեսզի միաձուլվեն իրենց զոհերին: Մի գողության մասին տեսանյութում երեւում է ինչպես է խմբի անդամներից մեկը հետեւում, թե ինչպես է մյուսը մտնում շենք եւ մտնում առաջին հարկում գտնվող բնակարանի պատուհանով:

Այնուհետեւ գողը բացում է տան մուտքի դուռը երկու հանցակիցների համար, եւ նրանք միասին ավարը թաքցնում են ճամպրուկում՝ նախքան դեպքի վայրից փախչելը:

Ոստիկանությունը հայտնել է, որ գողությունների շարքը սկսվել է անցյալ տարվա հունիսին, երբ Լեոտայի տնից 150 000 եվրոյի արժողությամբ իրեր, ներառյալ զարդեր, դիզայներական պայուսակներ եւ Rolex ժամացույցներ էին գողացել:

Բանդային կասկածում են նաեւ Հաքիմիի ժամացույցների գողությանը մասնակցության մեջ:

Ենթադրաբար խմբավորումը գողացել է ինը դիզայներական պայուսակ եւ հագուստներ Ինկարդոնայի տնից, որը Instagram-ում ունի մոտ 500 000 հետեւորդ: Ոստիկանությանը հաջողվել է վերականգնել ավարի մեծ մասը:

Նոյեմբերին Միլանում տեղի ունեցած մեկ այլ համարձակ կողոպուտի ժամանակ զինված գողերի խմբավորումը ներխուժել է բանկ, սողացել կոյուղու ցանցով, ապա գողացել բանկի մի քանի արկղեր եւ փախել նույն ճանապարհով:

Գողերը ծեծկռտուք են սկսել բանկի մենեջերի հետ եւ կողոպուտի ընթացքում պատանդ են պահել նրան եւ մեկ այլ աշխատակցի: