Ռուսաստանի քննչական կոմիտեն «առանձնապես խոշոր չափերի խարդախության» մեղադրանքով քրեական գործ է հարուցել Արտյոմ Եղիազարյանի` Ռուսաստանի պետդումայի պատգամավոր Աշոտ Եղիազարյանի եղբոր դեմ: Սա արդեն երկրորդ քրեական գործն է Արտյոմ Եղիազարյանի եւ Վիտալի Գոգոխիայի դեմ:
DB Development-ի գլխավոր տնօրեն Դմիտրի Գարկուշան հայտարարություն էր ներկայացրել ոստիկանությանը, որ նրանք իրենից մոտ 200 մլն դոլար արժողությամբ ունեցվածք են խլել: Մասնավորապես համոզել են ֆինանսավորել Ռուբլեւկայում գտնվոց «Եվրոպարկ» առեւտրի կենտրոնի եւ Մանեժնայա հրապարակում «Մոսկվա» հյուրանոցի շինարարությունը: 2008-ին նա վիճել է եղբայրների հետ եւ ստիպված է եղել հեռանալ նախագծերից, իսկ ներդրումների դիմաց ոչինչ չի ստացել:




























