Լեհաստանի վարչապետ Մատեուշ Մորավիցկին ասել է, որ «Հյուսիսային հոսք 2» գազատարը կարող է «շուտով ծառայել Ռուսաստանի ագրեսիվ քաղաքականությանը»:
«Թեեւ ես համաձայն եմ Գերմանիայի նախագահի հետ, որ հետպատերազմյան պարտքերը չեն վճարվել, «Հյուսիսային հոսք 2»-ը փոխհատուցում չէ: Սա քայլ է Եվրոպայի թիկունքում, հակաեվրոպական նախագիծ, որը շուտով կարող է ծառայել հօգուտ Ռուսաստանի ագրեսիվ քաղաքականության: Այն մեծացնում է Եվրոպայի կախվածությունը, խարխլում նրա տնտեսությունն ու անվտանգությունը: Ժամանակն է կանգնեցնել նրան»,- Twitter-ի իր միկրոբլոգում գրել է Լեհաստանի կառավարության ղեկավարը:





























