Փետրվարի 7-ին, ողբերգական դեպք  է տեղի ունեցել Արարատի մարզում: Այս  մասին հայտնում է SHAMSHYAN.com-ը:

Ժամը 06:00-ի սահմաններում «Վեդիի ծննդատուն»   բժշկական կենտրոնից ոստիկանության  Արարատի բաժին ահազանգ է ստացվել, որ  Սուրենավան գյուղի տներից մեկում երեխա է հանկարծամահ եղել:

Նշված հասցե են մեկնել ոստիկանության  Արարատի բաժնի օպերատիվ խումբը՝ անչափահասների գործերով  և հետաքննչական բաժանմունքների ծառայողները:

Ոստիկանները պարզել են, որ մահացածը 7 օրական Սիլվի Վ.-ն է:  Արդեն ոստիկանությունում մահացածի 39-ամյա  մայրը  ոստիկաներին հայտնել է, որ իր երեխան մահացել է Վեդիի ծննդատան բուժաշխատողների սխալի հետևանքով:

Ֆոտոլրագրողի  տեղեկություններով՝ երեխան ծնվելուց հետո 4 օր մնացել է հվանդանոցում, ապա հարազատները  տեղափոխել են տուն և այդ օրը՝ փետրվարի 7-ին,   երեխան մահացել է: