Ուորիքի համալսարանի աստղագետները հայտնաբերել են Երկրին նմանվող «զոհված» մոլորակներ, հաղորդում է Lenta-ն՝ հղում անելով Nature Astronomy-ին:

Հետազոտողները վերլուծել են Gaia աստղադիտակի տվյալները, որոնք ընդգրկում են ավելի քան հազար սպիտակ գաճաճներ: Դրանց հայտնաբերել են անսովոր ազդանշան աստղերից մեկի մոտ, որը համապատասխանում է լիթիումի կլանման գծին: Շուտով նման ազդանշաններ են հայտնաբերվել 3 այլ սպիտակ գաճաճների մոտ, որոնցից մեկը ներառել է կալիումի կլանման գիծ: Համեմատելով հայտնաբերված տարրերը՝ գիտնականները հայտնաբերել են, որ դրանք համապատասխանում են քարքարոտ մոլորակների կեղեւի կազմին, որոնք նման են Երկրին եւ Մարսին:

Գիտնականների խոսքով՝ լիթիումը եւ կալիումը Երկրակեղեւի նյութի ինդիկատորներ են:

Սպիտակ գաճաճների արտաքին շերտերը պարունակում են մինչեւ 300 հազար գիգատոննա քարաղբ, այդ թվում՝ մինչեւ 60 գիգատոննա լիթիում եւ 3 հազար գիգատոննա կալիում, ինչը համարժեք է 60 կիլոմետրանոց մթնոլորտին Երկրի կեղեւի հաստությամբ: Նյութի ընդհանուր քանակությունը բավարար չէ, այդ պատճառով գիտնականները կարծում են, որ դրանք միայն երկնային մարմինների առանձին մասեր են, որոնք «զոհվել են» մոտ 10 մլրդ տարի առաջ: