Ֆրանսիայի ֆինանսների նախարար Բրունո Լե Մերը շաբաթ օրը հայտարարել է 2022 թվականի նախագահական ընտրություններում «Ազգային միավորում» կուսակցության առաջնորդ Մարին Լե Պենի հաղթանակի հավանականության մասին, հայտնում է Reuters-ը:

Նախարարը հույս է հայտնել, որ Ֆրանսիայի ներկայիս նախագահ Էմանուել Մակրոնը երկրորդ անգամ կառաջադրվի եւ «կարող է կանխել դա»:

«Բոլորս էլ գիտենք, որ Մարին Լե Պենի ընտրությունը հնարավոր է: Սա քաղաքական հնարավորություն է, եւ դրան պետք է դիմակայել... Հուսով եմ՝ Էմանուել Մակրոնը կառաջադրվի եւ կվերընտրվի»,- BFM հեռուստաընկերության եթերում ասել է Լե Մերը:

Ընդդիմադիր «Ազգային միավորում» կուսակցության առաջնորդ Մարին Լը Պենը 2017-ին առաջադրվել է Ֆրանսիայի նախագահի պաշտոնում եւ պարտություն է կրել։

Հարցումների համաձայն՝ նա հաջորդ ընտրություններում Մակրեոնի հիմնական մրցակիցը կդառնա։