ԱՄՆ-ը «խորապես մտահոգված է» նրանից, թե ինչպես են հաղորդվել COVID-19-ի մասին առողջապահության համաշխարհային կազմակերպության զեկույցի արդյունքները, շաբաթ օրը հայտնել է Սպիտակ տունը, հաղորդում է Reuters-ը:

Սպիտակ տունը նաեւ կոչ է արել Չինաստանին տվյալներ տրամադրել կորոնավիրուսի բռնկման ամենավաղ դեպքերի վերաբերյալ:

Սպիտակ տան ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը հայտարարել է, թե ծայրահեղ կարեւոր է, որ զեկույցը լինի անկախ եւ զերծ «չինական կառավարության կողմից կատարված փոփոխություններից»:

Ավելի վաղ արեւմտյան լրատվամիջոցները հայտնել էին, որ Չինաստանի իշխանությունները հրաժարվել են ԱՀԿ փորձագիտական խմբին կորոնավիրուսի առաջին դեպքերի վերաբերյալ ելակետային տվյալներ տրամադրել: