Կիրակի Լիբանանում մեկնարկել է կորոնավիրուսի դեմ պատվաստման արշավը. առաջինը պատվաստվել է 93-ամյա դերասան Սալախ Թիզանին եւ երկրի խոշորագույն հիվանդանոցի ինտենսիֆ թերապիայի բաժանմունքի ղեկավարը, հաղորդում է Reuters-ը:
Երկրում վերջին շաբաթներին կորոնավիրուսի վարակի կտրուկ բռնկման դեմ պայքարի շրջանակում շաբաթ Լիբանանն ընդունել է Pfizer-BioNTech ընկերությունների պատվաստանյութի 28 500 չափաբաժին:
Դա 2,1 միլիոն դեղաչափի առաջին մատակարարումն էր, որը պետք է աստիճանաբար ուղարկվի ամբողջ տարվա ընթացքում:
Համաշխարհային բանկը, որն օգնել է ֆինանսավորել պատվաստանյութի առաջին խմբաքանակը, հայտարարել է, որ կհետեւի պատվաստման արշավի ընթացքին, որ համոզվի, որ նախ պատվաստվեն ամենակարիքավորները:





























