Ֆրանսիան սկսել է Generation Identitaire ծայրահեղ աջակողմյա կազմակերպության գործունեությունն արգելելու գործընթաց, որը հայտնի է միգրանտների նկատմամբ թշնամական վերաբերմունքով, հայտարարել է երկրի ՆԳՆ ղեկավար Ժերալդ Դարմանենը, հաղորդում է Associated Press-ը:

Generation Identitaire կազմակերպությունը բազմիցս փորձել է խոչընդոտել երկրում միգրանտների մուտքը՝ կազմակերպելով ռեյդեր Ֆրանսիական Ալպերում եւ Պիրենեյներում:

«Այժմ այդ կազմակերպությունն ունի 10 օր պատասխանելու համար»,-գրել է Դարմանենը Թվիթերում:

Հունվարին Ֆրանսիայի իշխանությունները սկսել են հետաքննություն կազմակերպության նկատմամբ ռասայական հողի վրա ատելություն հրահրելու մեղադրանքի հիման վրա Պիրենեյներում միգրանտների դեմ գործողություններից հետո:

Երկրի ՆԳ նախարարը հայտարարել է, որ դիտարկում է կազմակերպության գործուներությունն արգելելու հնարավորությունը: