Իրանի բանակի բարձրաստիճան պաշտոնյան մատնանշել է Հնդկական օվկիանոսում Ռուսաստանի հետ պլանավորած համատեղ ռազմածովային զորավարժությունների «հստակ ազդանշանները»՝ բնութագրելով անվտանգությունն ապահովելու ուղղությամբ ջանքերը՝ որպես առաջիկա զորավարժությունների հիմնական նպատակ, հաղորդում է Tasnim-ը:
ԻԻՀ բանակի հրամանատարության համակարգման գծով տեղակալ, փոխծովակալ Հաբիբոլա Սայարին կիրակի հայտարարել է, որ Իրանի եւ Ռուսաստանի ռազմածովային ուժերը կանցկացնեն երկրորդ համատեղ զորավարժությունները Իրանի հարավային ջրերում:
Նրա խոսքով՝ համատեղ զորավարժությունները Ռուսաստանի հզոր ռազմածովային ուժերի հետ հստակ ազդակ են այն մասին, որ Իրանի ռազմածովային ուժերը հասել են համաշխարհային ռազմածովային ուժերի մակարդակին հագեցվածության, մարդկային ներուժի, տեխնիկայի եւ տակտիկայի, հրամանատարության եւ կառավարման, ինչպես նաեւ համատեղ հեռահաղորդակցության համակարգերի ոլորտներում:
Զորավարժությունները կանցկացվեն Հնդկական օվկիանոսի հյուսիսում անվտանգությունն ապահովելու նպատակով, հավելել է նա:
2019 թվականի դեկտեմբերին Իրանի, Ռուսաստանի եւ Չինաստանի ռազմածովային ուժերը պատմության մեջ առաջին անգամ զորավարժություններ էին անցկացնել Օսմանյան ծոցում եւ Հնդկական օվկիանոսի հյուսիսային շրջաններում, որոնք հիմնականում ուղղված էին ահաբեկչության եւ ծովահենության դեմ պայքարի տակտիկաների զարգացմանը:





























