Երկու իսպանացի ոստիկան, որոնք ծեծել են տղամարդուն եւ հարվածեն նրա անչափահաս դստերը, կալանավորվել են, հայտնել է Ազգային ոստիկանությունը: Ոստիկանների գործողություններն առաջացրել են տեղի բնակիչների զայրույթն ու հրահրել անկարգություններ Լինարեսում (Անդալուսիա), հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն:

«Երկու ոստիկան, որոնք ներքաշված են անցած ուրբաթ ծառայության ժամանակ Լինարեսում հարձակման գործում, ազատազրկվել են»,-ասված է Ազգային ոստիկանության թվիթերյան հաղորդագրության մեջ: Ոստիկանությունը դատապարտել է տեղի ունեցածը:

Երկու ոստիկան ծեծել է տղամարդուն, ինչպես նաեւ հարվածել նրա 14-ամյա դստերը: Տղամարդը տեղափոխվել է հիվանդանոց. կոտրել են նրա քիթն ու վնասել աչքը: Հայտնի չէ ոստիկանների գործողությունների շարժառիթը:

Շաբաթ Լինարեսում անցկացվել է բողոքի ցույց դատարանի շենքի դիմաց, որը քննել է այդ գործը: Ցույցը վերաճել է անկարգությունների: Բերման է ենթարկվել 13 մարդ, այդ թվում՝ երկու անչափահաս, որոնք ավելի ուշ ազատ են արձակվել: Տուժել է 19 ոստիկան: Իրավապահները փորձում են պարզել անկարգությունները հրահրող անձանց: