Լեռնային Ղարաբաղում մարտական պատրաստության պլանային պարապմունքների շրջանակում ականանետային կոնտինգենտի ռուսական ստորաբաժանումները կատարելագործել են մի շարք ուսումնական խնդիրներ «Մարտակերտ» փորձադաշտում: Այդ մասին հաղորդում է Ռուսաստանի ՊՆ-ն:
Պրակտիկ գործողությունների ընթացքում զինծառայողները կատարելագործել են ականանետերը մարտական դիրքի բերելու հմտությունները: Բացի այդ, կատարելագործել են կրակի ընթացքում հաշվարկների արագությունը և նշանառությունը՝ նպատակային թիրախը խոցելու առումով:
Եզրափակիչ փուլում զինծառայողները կրակային պրակտիկ վարժություններ են կատարել դիտարկվող և չդիտարկվող թիրախների ուղղությամբ կրակային փակ դիրքերից:
Ընդհանուր առմամբ, մարտական պատրաստության վարժանքներում ներգրավվել է ռուս խաղաղապահ զորախմբի շուրջ 50 զինծառայող:





























