Լիբանանի վարչապետ Սաադ Հարիրին կիրակի հայտարարել է, որ իր երկիրն անհնար է փրկել  ծագած ճգնաժամից առանց արաբական երկրների եւ միջազգային հանրության աջակցության, հաղորդում է Reuters-ը:

Պարսից ծոցի երկրներն արդեն վաղուց ուղղում են միջոցներ աջակցելու Լիբանանի փխրուն տնտեսությունը, սակայն նրանց անհանգստացնում է երկրում «Հեզբոլլահ» կուսակցության ազդեցությունը:

«Ճգնաժամից ելք չի լինի… առանց մեր արաբական երկրների հետ խորքային հաշտեցման եւ առանց երկրները՝ որպես Ծոցի երկրների վրա հարձակման եւ նրանց շահերի նկատմամբ սպառնալիքների կետ դիտարկելու ընկալումների դարարեցման»,-հայտարարել է երկրի վարչապետը:

Դեկտեմբերին ՄԱԿ-ի միջազգային դատարանը մեղադրել էր «Հեզբոլլահ»-ի անդամներին Ռաֆիկ Հարիրիի սպանության նպատակով դավադրության մեջ: «Հեզբոլլահը» հերքում է իր մասնակցությունը երկրի նախկին վարչապետը վրա հարձակման գործում:

Ուրբաթ երկրի նախագահ Միշել Աունի հետ հանդիպումից հետո Հարիրին հայտարարել է, որ կառավարությունը ձեւավորման արդյունքում որեւէ առաջընթաց չի գրանցվել:

Միշել Աունը «Հեզբոլլահ»-ի դաշնակից է, որին ԱՄՆ-ը ներառել է ահաբեկչական խմբավորումների ցանկում: