Պետությունը կմեծացնի գյուղական բնակավայրերի՝ տեղական քարով սալարկման համար համաֆինանսավորման չափը: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը:

 

«Պետությունը կմեծացնի գյուղական բնակավայրերի՝ տեղական քարով սալարկման համար համաֆինանսավորման չափը:

Նախորդ տարի մի շարք գյուղական բնակավայրերի ճանապարհներ բարեկարգվեցին տեղական քարով սալարկմամբ, ինչը նախադեպային էր սուբվենցիոն ծրագրերի համար:

Հաշվի առնելով, որ ճանապարհների վերանորոգման այս մեթոդը՝ թե դիմացկունությամբ, թե կոլորիտային միջավայր հաղորդելու առումով հաջողված էր՝ այս տարի փոփոխություն է տեղի ունեցել ներհամայնքային ճանապարների վերանորոգման՝ սուբվենցիոն հայտերի ներկայացման չափորոշիչներում:

Ըստ այդմ ներհամայնքային ճանապարհների՝ տեղական հումքով(քարով) սալիկապատումը համայնքների կողմից խրախուսելու նպատակով պետությունը կմեծացնի իր բաժին ֆինանսավորման չափը 2021թ. սուբվենցիոն ծրագրերում :

Նկարներում՝

Բազում համայնքում (Լոռի) 758 գծամետր ճանապարհի սալարկում (Լոռի)

-Արջուտ համայնքի (Լոռի) կենտրոնական ճանապարհի մասնակի նորոգում (աշխատանքներն ընթացքի մեջ են)

-Նոր Կյանք և Փոքր Մանթաշ համայնքների (Շիրակ) ճանապարհների սալարկում

-Ախթալայի (Լոռի) ներհամայնքային ճանապարհի սալարկում

-Մեծավան բնակավայրի (Լոռի) Կոմիտաս փողոցի նորոգում

-Հովտամեջ համայնքի (Արմավիր) կենտրոնական փողոցի մայթերի բարեկարգում»: