ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը չափազանց կարեւորում է գործարար միջավայրում գիտահետազոտական բաղադրիչի ինտեգրման խրախուսումը, ինչպես նաեւ կազմակերպությունների կողմից գիտական հենքով հետազոտական աշխատանքների արդյունքների գործնական կիրառումը։
Այս համատեքստում նախարարությունը նպատակադրում է ուսումնասիրել ՀՀ բուհերի ասպիրանտական ծրագրերի շրջանակում մասնավոր ընկերությունների կողմից գիտության տարբեր ոլորտներում գիտահետազոտական աշխատանքների պատվերների տրամադրման, ինչպես նաեւ դրանց ֆինանսավորման (օրինակ՝ ուսման վարձ, կրթաթոշակ) հնարավորությունը։
Ըստ այդմ, կազմակերպվում է հարցում ասպիրանտական ծրագրերի շրջանակում մասնավոր ընկերությունների կողմից գիտահետազոտական աշխատանքների պատվերների տրամադրման եւ դրանց ֆինանսավորման վերաբերյալ:
Հետաքրքրված կազմակերպություններին խնդրում ենք լրացնել ներկայացված ձեւանմուշը:




























