Փորձագետները բարձր ճառագայթմամբ անոմալ ճեղք են հայտնաբերել մոլորակի պաշտպանիչ մագնիսական դաշտում, որը ստացել է Հարավային Ատլանտյան անոմալիա կամ «Տիեզերքի Բերմուդյան եռանկյունի» անվանումը, փոխանցում է Planet- today-ը:

Գիտնականների կարծիքով` անոմալ գոտին հսկայական տարածք է ընդգրկում, որը համեմատելի է ԱՄՆ մայրցամաքային տարածքի հետ: Ամենահզոր ճառագայթման եւ թույլ գեոմագնիսական դաշտի պայմաններում «Բերմուդյան եռանկյունին» խափանումներ է առաջացնում էլեկտրոնիկայում եւ  վտանգավոր պայմաններ տիեզերանավերի եւ դրանք հատող արբանյակների համար:

Այդպես, տուժծների թվում է ճապոնական Hitomi արբանյակը, որը հատել էր գոտին 2016-ի սկզբին: Արդյունքում սարքը կորցրել է կապը Երկրի հետ եւ ընկել ուղեծրից: Գիտնականները պարզել են, որ արբանյակը պտույտի մասին տեղեկատվություն էր փոխանցում ժամում 21.7 աստիճանով` չնայած իրականում այն ​​անշարժ էր:

 «Բերմուդյան եռանկյունին» բացասաբար է անդրադառնում նաեւ մարդկանց վրա: ՄՏԿ-ի տիեզերագնացները ճառագայթման ազդեցության են ենթարկվել եւ բողոքել են աչքերի առջեւ հայտնված անսովոր սպիտակ բծերից: Արդյունքում հատուկ պաշտպանիչ միջոցներ են մշակվել:

Ընդ որում, NASA-ի փորձագետները հայտնել են, որ անոմալ գոտին տեղափոխվում է դեպի արեւմուտք եւ աճում է: Արդեն 5 տարի անց այն, 2019 թվականի տվյալներով, ենթադրաբար կաճի 10 տոկոսով: