Եվրամիությունը պետք է մինչ հունիս ճանապարհային քարտեզ կներկայացնի տիեզերական կրիչ հրթիռների վերաբերյալ: Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի ֆինանսների նախարար Բրունո Լե Մերը, փոխանցում է Reuters-ը:
Եվրամիությունը մտադիր է ավելի ագրեսիվ եվրոպական տիեզերական ռազմավարություն վարել` ԱՄՆ-ի եւ Չինաստանի հրթիռային տեխնոլոգիայի ազդեցության աճը կանխելու համար:
Վերջին տասնամյակների ընթացքում Եվրոպան ձգտում էր տիեզերքի անկախ հասանելիություն ապահովել պիոներներից ԱՄՆ-ից եւ Ռուսաստանից:





























