Գերմանիան ցանկանում է, որ Եվրոպան եւ Միացյալ Նահանգները ամրապնդեն տրանսատլանտյան կապերը՝ արդյունաբերական տուրքերը վերացնելու եւ Չինաստանի վրա ճնշումը մեծացնելու ԱՀԿ-ի բարեփոխումների միջոցով, հաղորդում է Reuters-ը:

ԳԴՀ կառավարության տրանսատլանտյան համակարգող Պիտեր Բեյերը հայտարարել է, որ Գերմանիան եւ ԱՄՆ նոր վարչակազմը պետք է «մասշտաբային մտածեն» ու ձգտեն հավակնոտ օրակարգի՝ հիմնված ընդհանուր արժեքների վրա եւ ընդհանուր շահերի վրա: «Դոնալդ Թրամփի կառավարման ծանր տարիներից հետո Գերմանիան եւ Եվրոպան անդրատլանտյան գործընկերությանը նոր շունչ հաղորդեոլու եւ Միացյալ Նահանգների հետ հարաբերությունները բարելավելու պատմական հնարավորություն ունեն»,- ասել է Բեյերը:

Նրա խոսքով՝ չնայած երկու կողմերն էլ կշարունակեն տարաձայնություններ ունենալ այնպիսի հարցերի շուրջ, ինչպիսիք են ռուսական գազի ներկրումը, դա չպետք է խանգարի Գերմանիային եւ ԱՄՆ-ին փոխգործակցել տնտեսական, առեւտրային, հարկային եւ կլիմայական քաղաքականության հարցերի շուրջ:

Բեյերի խոսքով՝ որպես վստահությունը վերականգնելու առաջին քայլ, ԱՄՆ նոր վարչակազմը պետք է վերացնի ալյումինի եւ պողպատի եվրոպական ներմուծման վրա Թրամփի կողմից միակողմանիորեն սահմանված պատժիչ տուրքերը: