Միացյալ Նահանգները «վրդովվել» է Իրաքյան Քուրդիստանում հրթիռակոծության պատճառով, որի հետեւանքով զոհվել է քաղաքացիական կապալառու, վիրավորվել են մի քանի ամերիկացիներ, այդ թվում՝ ամերիկացի զինծառայող:

«Ես կապ հաստատեցի Քուրդիստանի տարածաշրջանի վարչապետ Մասրուր Բարզանիի հետ`քննարկելու միջադեպը եւ հավաստիացնելու մեր աջակցությունը հետաքննություն անցկացնելու եւ մեղավորներին պատասխանատվության ենթարկելու բոլոր ջանքերին»,- նշված է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հայտարարության մեջ: