Արդշինբանկը մշակել է վարկերի մարումների և պարտքերի ներումների ծրագիր՝ հետպատերազմյան ծանր հետևանքները մեղմելու և ռազմական գործողություններին տարբեր աստիճանի մասնակցություն ունեցած իր վարկառուներին և համավարկառուներին հնարավորինս աջակցելու նպատակով:

Հունվարի վերջի դրությամբ ներկայացված դիմումների հիման վրա Արդշինբանկը կատարել է շուրջ 120 վարկերի գծով 85 մլն ՀՀ դրամի ներում:

Վարկերի մարումների փոփոխությունների ծրագիրը նախատեսած է`

  • Արցախի Հանրապետությունում գտնվող մասնաճյուղերի վարկառուների,
  • Արցախի բնակիչ-վարկառուների,
  • Ռազմական գործողությունների մասնակցած վարկառուների,
  • Ռազմական գործողությունների մասնակցած և վիրավորում ստացած վարկառուների,
  • Ռազմական գործողությունների մասնակցության արդյունքում 1-ին կամ 2-րդ կարգի հաշմանդամ դարձած վարկառուների,
  • Զոհված վարկառուների,
  • Անհայտ կորած վարկառուների,
  • Զոհված, 1-ին կամ 2-րդ կարգի հաշմանդամություն ստացած կամ անհայտ կորած անձի ընտանիքի անդամների (հայր, մայր, ամուսին, երեխա) համար:

Ծրագրի մանրամասները ներկայացված են Արդշինբանկի կայքէջում:

Բանկը ներկայացրել է նաև առավել հաճախ տվող հարցերի հակիրճ նկարագրությունը:

Իրավաբանական անձանց և որոշ այլ դեպքերում Բանկը կարող է դիտարկել զիջումների կատարման հարցն անհատական կարգով:

Հարկ է նշել նաև, որ Արցախի Հանրապետության տարածքում գտնվող մասնաճյուղերի գծով փոփոխությունները արդեն կատարված են Արդշինբանկի կողմից, իսկ մնացած դեպքերում փոփոխությունները կատարվում են դիմումի և հիմնավորող փաստաթղթերի հիման վրա: